-
10.11.2020|
09:28
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, Ֆեյսբուքում գրել է վարչապետի աշխատակազմի խոսնակ Էդուարդ Աղաջանյանը:
-
10.11.2020|
00:02
Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կհանդիպի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: «Իրատեսի» տեղեկություններով՝ հանդիպման նախաձեռնողները խորհրդարանի ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներն են:
-
06.11.2020|
21:18
Քիչ առաջ հանդիպել եմ Արցախի Հանրապետության Աժ խմբակցությունների հետ, ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
-
03.11.2020|
00:28
«Մենք բազմիցս առիթ ունեցել ենք այդ հարցին անդրադառնալու: Անվանումը դժվար է ասել, որ արտահայտում է բովանդակությունը, որովհետև մենք, ըստ էության, այս լուծումը ներկայացրել ենք որպես միջանկյալ այնքան ժամանակ, քանի դեռ պետական կառավարման համակարգի բարեփոխումը չի հասել իր տրամաբանական ավարտին, և չի գտնվել լուծումը ծանրաբեռնվածության բաշխման և աշխատանքի վարձատրության համարժեք համակարգի, իսկ մինչ այդ սա ժամանակավոր լուծում է»:
-
02.11.2020|
21:53
Վրացական «Լելոն հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը «Եվրոպական Վրաստան՝ շարժում հանուն ազատության» կուսակցության հետևից հրաժարվում է նոր խորհրդարանի կազմում ընդգրկվելուց, քանի որ կարծում է, որ շաբաթ կայացած ընտրությունները կեղծված են եղել՝ հայտնել է կուսակցության ղեկավարներից մեկը:
-
27.10.2020|
00:23
Խորհրդարանում այսօր մեկնարկում է հերթական քառօրյան: Նիստերի օրակարգում նոր հարցեր ներառված չեն, իսկ ներկայացված երկու հարցերն էլ կքննարկվեն երկրորդ ընթերցմամբ: «Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկն ասաց, որ ներքին որոշում ունեն՝ ԱԺ-ում նիստ հրավիրելու բացառապես այն ժամանակ, երբ հրատապ հարց առաջանա:
-
25.10.2020|
21:07
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության հետ: 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ:
-
24.10.2020|
12:09
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ աշխատակազմի մեջ:
-
22.10.2020|
13:02
Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:
-
21.10.2020|
21:25
ՀՀ ԱԺ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արկադի Խաչատրյանը և Իվետա Տոնոյանը հոկտեմբերի 21-ին տեսակապով զրուցել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։